Չինաստանը հույս ունի, որ խաղաղություն ու կայունություն կպահպանի Հարավ-չինական ծովում, իսկ առկա վեճերը կկարգավորվեն ներառված կողմերի միջեւ ուղիղ երկխոսության միջոցով։ Շահագրգռված կողմերը պետք է համատեղ ջանքեր գործադրեն տարածաշրջանում խաղաղություն, կայունություն ու զարգացում պահպանելու համար։ Այս մասին հայտնել է Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանը։

Կեցյանը հայտնել է, որ Չինաստանն ու ԱՄՆ-ն երկար տարիներ համագործակցում են Ասիական խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։ Երկու կողմերն էլ փոխգործակցության բազմաթիվ կետեր ունեն։ Նա հավելել է , որ Չինաստանն ուզում է, որ այդ տարածաշրջանը լինի կայուն, ունակ լինի հաղթահարել տարաձայնություններն ու վեճերը ու շեշտել, որ չինական կողմը ԱՍԵԱՆ-ի հետ իր կապերը դիտարկում է որպես հարակից երկրների հետ իր արտաքին քաղաքականության առաջնային ուղղություն։