Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի հյուսիսային Սյուզանվիլ քաղաքի ուղղիչ կենտրոնում խռովություն է բարձրացել, որի ժամանակ վեց աշխատակից վիրավորվել է, հաղորդում է AP գործակալությունը:
Նահանգի ուղղիչ հաստատությունների հաղորդագրության մեջ ասվում է, որ կալանավորներից մեկը ճաշարանում հարձակվել է բանտապահի վրա: Այնուհետեւ եւս 30 կալանավորներ հարձակվել են մյուս աշխատակիցների վրա:
Բանտի աշխատակիցները ստիպված են եղել ուժ կիրառել՝ օգտագործելով արցունքաբեր գազ, ինչը օգնել է ճնշել խռովությունը:




























