Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում խանութներից մեկում տեսախցիկն արձանագրել է iPhone 6 Plus-ի պայթյունը՝ սմարթֆոնի սեփականատիրոջ ձեռքերում, հաղորդում է 9news-ը։
Տղամարդը բողոքել է հեռախոսի մարտկոցի ոչ լավ աշխատանքից, ինչպես նաեւ ցանկացել է փոխել կոտրված էկրանը։ Նա պնդում է, որ սարքավորման մեջ եղել է օրիգինալ մարտկոցը։ Վաճառողի խոսքով՝ պայթյունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սմարթֆոնի սեփականտերը ճնշում է գործադրել էկրանի վրա։




























