ԱՄՆ նախագահի նախկին կին Իվանան մեմուարներ է գրում, հայտնում է ABC հեռուստաալիքը։
«Դաստիարակելով Թրամփին» վերնագրով մեմուարները «մայրության, ուժի ու տոկունության մասին ապաքաղաքական գիրք» է լինելու։ Իվանան կպատմի, թե ինչպես է դաստիարակել իր երեք երեխաներին՝ Դոնալդ կրտսերին, Էրիկին ու Իվանկային։
«Ես եղել եմ խիստ ու սիրող մայր, որը սովորեցրել է նրանց գնահատել յուրաքանչյուր դոլարը, չստել, չխաբել, չգողանալ, հարգել իրար»,- հայտնել է գրքի հեղինակը։
Մեմուարները հրատարակելու է Simon & Schuste. հրատարակչատունը։ Գրքի հրատարակման ժամկետները չեն նշվում։
Իվանա Թրամփը ծնվել է Չեխոսլովակիայում։ Նա ամուսնացել է Դոնալդ Թրամփի հետ 1977-ին։ Զույգը միասին ապրել է 15 տարի, նրանք ունեն երեք համատեղ երեխաներ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։




























