ԱՄՆ վարչակազմը այլևս չի ֆինանսավորի կլիմայական փոփոխությունների մասին ՄԱԿ-ի ծրագրերը, հայտնել է Սպիտակ տունը,փոխանցում է ՌԻԱ Նովոստին»։
«Բյուջեն չեղարկում է Կլիմայի մասին գլոբալ նախաձեռնությունը (Օբամայի վարչակազմի ծրագիրը-խմբ․) ու կատարում Դոնալդ Թրամփի խոստումը՝ դադարեցնել կլիմայական փոփոխությունների վերաբերյալ ՄԱԿ-ի ծրագրերի ֆինանսավորումը»,- ասվում է 2018-ի բյուջեի հիմնական դրույթներում, որոնք տարածել է Սպիտակ տունը։
Որպեսզի այս նախագիծը օրենք դառնա, կպահանջվի կոնգրեսի երկու պալատների հավանությունը ու նախագահի ստորագրությունը։ Բյուջեի «սեւագիրը» համարվում է Սպիտակ տան առաջնայնությունների նկարագրությունը, իսկ իրական բյուջեն սովորաբար ընդունվում է կոնգրեսի ու վարչակազմի միջեւ բանավեճերի ու փոխզիջումների արդյունքում։




























