Ռուսաստանի ԱԳՆ-ն հետեւում է Մարկ ՎԱրդանյանի շուրջ ստեղծված իրավիճակի զարգացմանը, որին մեղադրում են ԱՄՆ-ում համակարգչային խաբեության մեջ, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շարունակում ենք ուշադիր հետեւել իրավիճակի զարգացմանը։ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցները կանոնավոր այցելում են Ռուսաստանի քաղաքացուն։ Նա հիմա Ջորջիա նահանգի Լավջոյ քաղաքում է, նախնական պահման մեկուսարանում»,- ասել է նա ։
Նրա խոսքով, Վարդանյանից որեւէ բողոք չի ստացվել պահման պայմանների ու առողջական վիճակի վերաբերյալ, նրա հետ խորհրդատվություններ են իրականացվում նախադատական համաձայնագիր կնքելու համար։




























