Ֆրանսիայի Գրաս քաղաքի վարժարանում հրաձգության կապակցությամբ ձերբակալվածը եղել է բլեք մեթալի ու համակարգչային դաժան խաղերի երկրպագու, հայտնում է Francetvinfo–ն։ Հրաձիգը այդ վարժարանի 17-ամյա սանն է եղել, նաեւ տեղի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկի որդին։
Միջադեպի ժամանակ ուսուցիչներից մեկը փորձել է միջամտել ու կանխել հրաձգությունը, ինչի հետեւանքով վիրավորվել է։ Նախնական տվյալներով, կրակողի նշանակետը վարժարանի տնօրենն է եղել։ Հրաձգության հետեւանքով 8 մարդ է վիրավորվել։ Ոստիկանությունը համարում է, որ ձերբակալվածը հանցակից է ունեցել, որը վերջին պահին հրաժարվել է օգնել նրան։




























