Սան Իսիդրո սահմանակետում Chrysler սեդանի բեռնախցում չորս չինացիների են գտել։ Ամերիկացին փորձում էր ապօրինի ճանապարհով ԱՄՆ տարածք անցկացնել չորս մարդու, հայտնում է Americaru–ը։
Հայտնում են, որ ԱՄՆ 24-ամյա քաղաքացին մոտեցել է Մեքսիկայի հետ սահմանային անցակետին Chrysler սեդանով, որն իբրեւ դատարկ էր։ Մեքենան ստուգելիս պարզել են, որ բեռնախցում չորս չինացի է թաքնված՝ երեք կին ու մեկ տղամարդ։
Չինացիներից ոչ մեկը ԱՄՆ մտնելու թույլատվություն չուներ։ Վարորդը կալանավորված է ու սպասում է դատավարության Սան Դիեգոյում։ Չինացիներին կարտաքսեն։




























