ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից 133-173.2017թթ ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության եւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 1070 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 15 որոշում եւ հաշվարկվել 724.9 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Մասնավորապես`
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 150 հազար դրամ ընդհանուր գումարի եւ հաշվարկվել է 163 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50 հազարդրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 112.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված ապօրինի ծառահատման դեպքի համար կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել 20.5 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Գեղարքունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործի քննության արդյունքում 1 ֆիզիկական անձի նկատմամբ ապօրինի հատված 2 ծառերի համար կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել 30 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ապօրինի որսի իրականացման համար՝
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 250 հազարդրամ ընդհանուր գումարի եւ հաշվարկվել է 18 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի որսի (տափաստանային արտույտ) մեկ դեպք, կայացվել է 150 հազար դրամի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 18 հազար դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբեված ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սեւան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ արձանագրել է 5 կգ խեցգետնի ապօրինի որսի դեպք, ինչի համար կայացվել է 50 հազար դրամի վարչական տուգանքի որոշում:
Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել եւ առգրավվել է 2 կգ գետի ձուկ`
Տավուշի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է ապօրինի ձկնորսության 1 դեպք՝ 2 կգ գետի ձուկ, որը հանձնվել է «ՍՈՍ մանկական գյուղ» Իջեւանի մասնաճյուղ):
Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար
Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշու՝ 370 հազար դրամի. որից՝
Արարատի տարածքային բաժնի կողմից 5 տնտեսվարողների նկատմամբ կայացվել է 370 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում:
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300 հազար դրամ ընդհանուր գումարով եւ հաշվարկվել է 543.9 հազարդրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 90 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Լոռու տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 111.6 հազար դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100 հազար դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի որոշում եւ հաշվարկվել է 342.3 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վարչարարության եւ փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 4 վարչական տուգանքի որոշում` 200 հազար դրամ ընդհանուր գումարի չափով եւ 3 վնասի փոխհատուցման որոշում` 228,5 հազար դրամ ընդհանուր գումարի չափով:
ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 1 հայցադիմում` 220.5 հազար դրամի պատճառված վնասի հարկադիր կարգով գանձելու համար:
Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 0.43 մլն.դրամ:



























