Ֆրանսիայի ոստիկանները ձերբակալել են երրորդ կասկածյալին՝ Գրաս քաղաքի վարժարանում հրաձգության գործով։ Նա կրակ բացած աշակերտի ընկերն է, հաղորդում է France Press-ը։

Գործակալության տվյալներով՝ ոստիկանությունը կրակ բացած դեռահասի ընկերոջը ձերբակալել է Կայան քաղաքում։ Նա նախկինում ձերբակալված կասկածյալի երկվորյակ եղբայրն է։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա աշակերտին եւ նրա ընկերոջ եղբորը։