Դոնալդ Թրամփը շնորհավորել է իռլանդացիներին սուրբ Պատրիկի օրվա կապակցությամբ։ Twiter-ում հրապարակած իր ուղերձում ԱՄՆ առաջնորդը օգտագործել է իռլանդերեն բառեր, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Շնորհավորում եմ իմ բոլոր իռլանդացի ընկերների L Fheile Phadraig -ը (Սուրբ Պատրիկի օր) »,- գրել է ԱՄՆ նախագահը։
Happy Lá Fheile Phadraig to all of my great Irish friends!
— Donald J. Trump (@realDonaldTrump) 17 марта 2017 г.
Իռլանդերենը պատկանում է կելտական լեզուների խմբին ու անգլերենի հետ միասին այն Իռլանդիայի պաշտոնական լեզուներից մեկն է։ Այդ լեզվին տիրապետում է երկրի մոտ 1․6 մլն քաղաքացի, սակայն ամենօրյա կյանքում այն օգտագործում է ընդամենը 300 հազար մարդ, հիմնականում Իռլանդիայի արեւմուտքում։ 19-րդ դարում իռլանդերենը դուրս է մղվել անգլերենից ու հայտնվել անհետացման եզրին, դրա համար էլ անկախ Իռլանդիայի իշխանությունները մեծ նշանակություն են հաղորդում լեզվի վերածնմանը։ Այսօր այն դասավանդվում է դպրոցներում, իսկ 2005-ից սկսած իռլանդերենը ներառվել է ԵՄ աշխատանքային լեզուների շարքում։
Տոնի նախօրեին Վաշինգտոն է ժամանել Իռլանդիայի վարչապետ Էնդա Կեննին։ Ըստ ավանդույթի՝ վարչապետը ԱՄՆ նախագահին նվիրել է Իռլանդիայի խորհրդանիշ հանդիսացող երեքնուկով ծաղկաման։ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով՝մոտ 34 մլն ամերիկացիներ ունեն իռլանդական արմատներ։ Դա յոթ անգամ գերազանցում է Իռլանդիայի բնակչությունը։




























