Հնդկաստանի ոստիկանությունը ուժեղացրել է Թաջ Մահալի անվտանգությունը՝ ԻՊ ահաբեկչական խմբավորման կողմնակիցների կողմից հնարավոր հարձակման պատճառով, հայտնում է «Ֆրանս Փրես»-ը։
Գործակալության տվյալներով, տեղի լրատվամիջոցներում հայտնվել են զինվորական համազգեստով մարդու նկար՝ Թաջ Մահալի ֆոնին։
Ոստիկանությունը հայտնել է, որ հետախուզական տվյալներ չունի այս հարցի կապակցությամբ, ոչ էլ պաշ՛տոնական նախազգուշացումներ են ստացվել, իսկ անվտանգությունն ուժեղացնելու որոշումը կայացվել է լրատվամիջոցների հրապարակման հիման վրա։
Գործակալության տվյալներով, սպառնալիքի բնույթը չի պարզվել, բայց ոստիկանությունը չի ուզում ապավինել «պատահականությանը»
«Մենք ուժեղացրել ենք պաշտպանությունը ու ամբողջովին պատրաստ ենք ցանկացած անակնկալի»,- ասել է ոստիկանապետը։




























