Բուլղարիայի Բանսկո քաղաքի մոտակայքում սարերից ձյան մեծ զանգված է թափվել ու առնվազն մեկ մարդ մնացել է ձյան տակ, հայտնում է Nova TV. հեռուստաալիքը։

Ըստ հաղորդվող տվյալների՝ ձյան տակ մնացած մարդը օտարերկրացի է եղել։

Տեղի փրկարարները արդեն սկսել են որոնումները։ Նշում են նաեւ , որ այդ տարածքում, որտեղ ձնակույտ է թափվել, դահուկ վարելն արգելված էր։