Ստամբուլի Բեյօղլուի շրջանի բնակարաններից մեկում մարտի 18–ի առավոտյան բռնկված հրդեհի հետեւանքով 3 երեխա են մահացել։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ հրշեջները  հրդեհի մասին լուրը ստանալուց հետո մեկնել են դեպքի վայր եւ անցել մարման աշխատանքներին, սակայն բնակարանի ներսում հայտնաբերել են 2, 3 եւ 5 տարեկան մահացած երեխաների։

Ոստիկանությունը դեպի հետ կապված հետաքննություն է սկսել։