Վայոց ձորի Շատին գյուղի  60-ամյա բնակիչն օրերս մահացել է սննդային թունավորումից: NEWS.am-ի հետ զրույցում Շատինի համայնքապետ Տիգրան Խուդոյանը նշեց, որ մահացած տղամարդը՝ Արզուման Նազարյանը, պահածոյացված լոլիկ է կերել, որից հետո նրա ինքնազգացողությունը վատացել է եւ հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժիշկներին չի հաջողվել փրկել նրա կյանքը: 

«Իր կնոջ հետ բնակվում էր  Արարատի մարզի գյուղերից մեկում, որտեղ էլ դեպքը տեղի է ունեցել: Հիվանդանոցում պայքարել են կյանքի համար, բայց չեն կարողացել փրկել»,-ասաց նա: