Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017-ի հունվար- փետրվարին կազմել է 6․2 տոկոս՝ 2016-ի նույն ժամանակաշրջանի համեմատ։ Այս մասին News.am–ին հայտնել են Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունից։ Արդյունաբերական արտադրանքի ծավալի աճը կազմել է 16․1 տոկոս։ 2016-ին այդ ցուցանիշի աճը նույն ժամանակաշրջանում կազմել էր 4․9 տոկոս։
Հիշեցնենք, որ ի տարբերություն ՀՆԱ-ի, տնտեսական ակտիվության ցուցանիշը ֆիքսում է արտադրության ծավալները, այլ ոչ թե երկրում ստեղծված ավելացված արժեքը։ Բացի դրանից այստեղ ներառված չեն արտադրության հարկերն ու ներգրավված միջոցների արժեքը (վարկեր ու պարտք)։
Արտաքին առեւտուրը նշված ժամանակաշրջանում աճել է 22 տոկոսով ու կազմել 419․6 մլն,դրանից արտահանումն ու ներմուծումը՝ համապատասխանաբար 152 ու 267 մլն։
Ներքին առեւտուրը աճել է 9․6 տոկոսով, մինչդեռ անցած տարվա նույն ամիսներին այն կրճատվել էր 1․8 տոկոսով։



























