Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի՝ Բահամյան կղզիներ ընտանեկան ուղեւորության արժեքը հարկատուների վրա 127 հազար դոլար է արժեցել, հաղորդում է CBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Համայնքների պալատին ներկայացված փաստաթղթերը:
Ըստ փաստաթղթերի՝ տասնյակ հազարավոր դոլարներ են ծախսվել վարչապետին այցի ժամանակ ուղեկցող պետծառայողների օրապահիկների վրա: Բացի այդ, CC-144 Challenger օդանավով թռիչքը պաշտպանության նախարարության վրա 32 հազար դոլար է արժեցել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրյուդոն խոստովանել է, որ ընտանեկան հանգստի ժամանակ օգտվել է արքայազն, միլարդատեր, իսլամիստների առջնորդ Աղա Խանի ուղղաթիռից:
Էթիկայի կոմիսարը պաշտոնական հետաքննություն է սկել վարչապետի դեմ՝ էթիկայի երկու նորմերի հնարավոր խախտման համար՝ սեփական օդանավի օգտագործում եւ հանգիստ՝ Աղա Խանի հաշվին:




























