Երեւանի Փյունիկի չեմպիոնությամբ ավարտվեց ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի 19-րդ առաջնությունը: Չեմպիոնը հայտնի դարձավ միայն վերջին տուրում: Փյունիկը նվազագույն հաշվով առավելության հասավ Կիլիկիայի նկատմամբ եւ 65 միավորով անհասանելի դարձավ Բանանցի համար, որը 2:1 հաշվով հաղթեց Շիրակին:

Կիլիկիա-Փյունիկ` 0:1
Գոլը` Մարկոս Պիզելի, 67, 11մ

Գանձասար-Իմպուլս` 1:0
Գոլը` Արթուր Քոչարյան, 58, 11մ

Շիրակ-Բանանց` 1:2
Գոլերը` Մկրտիչ Նալբանդյան, 49 (Շիրակ), Խաչատուր Ավետիսյան, 21, Նիկոլայ Նիկոլով, 76 (Բանանց)

Միկա-Ուլիս` 2:3
Գոլերը` Նարեկ Բեգլարյան, 15, 11մ, Աղվան Մկրտչյան, 61 (Միկա), Նարեկ Դավթյան, 18, Գագա Տիբիլաշվիլի, 22, Նգավուկա-Ցեկե Լիե Պարո, 79 (Ուլիս)


                               Խ       Հ  Ո  Պ            Գ         Մ
1. Փյունիկ         28     20 5 3     73-22    65
2. Բանանց        28     20 4 4     58-24    64
3. Ուլիս            28     17 4 7     44-23    55
4. Միկա            28    14 4 10    47-31    46
5. Իմպուլս         28    10 7 11    29-43    37
6. Գանձասար     28     8 3 17     24-45   27
7. Կիլիկիա        28     4 3 21     19-60    15
8. Շիրակ           28     2 4 22     22-68   10