Մարզահամերգային համալիրում այսօր՝ մարտի 31-ին, մեկնարկել է Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ամփոփիչ հավաքը:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում են, որ հավաքը մարդաշատ է: Հանդիպմանը մասնակցում է  ՀՀԿ-ի ողջ վերնախավը՝  կուսակցության նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցում են նախարարներ, տարբեր պաշտոնյաներ ու կուսակցության համախոհներ։ 

Հանրության եւ լրագրողների հետ հանդիպումից չխուսափեցին ԱԺ փոխնախագահ Հերմինե Նախդալյանը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, ՀՀԿ պատգամավորության թեկնածու Միհրան Պողոսյանը, գյուղնախարար Իգնատի Առաքելյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը եւ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՀՀ նախագահի խորհրդական Գեւորգ Կոստանյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը եւ մյուսները մարզահամերգային համալիր մտան հետնամուտքից՝ այդ կերպ զերծ մնալով լրագրողների հետ հարցուպատասխանից:

ՀՀԿ նախընտրական վերջին հավաքի համար լրագրողների մուտքը փակ էր, սակայն ներկա են որոշ ռուսական լրատվամիջոցներ: