Ամերիկացի աստղոնավորդ Փեգի Ուիթսոնի հետ փոքրիկ դժբախտություն է պատահել՝ տիեզերք ռեկորդային մուտքի ժամանակ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Միջազգային տիեզերակայանի մակերեսը մկիրոաստղակերպերից պաշտպանող ծածկույթի մի մասը հեռու է թռչել։ 

Երկրի վրա գտնվող ինժեներները պարզել են, որ ծածկույթը չի կարող հետ թռչել ու հարվածել տիեզերակայանի մակերեսին։ Նրանք անձնակազմին օգնել են փոխհատուցել կորուստը՝ ծածկույթի մնացած մասի միջոցով։

Ի դեպ, հինգշաբթի օրը Ուիթսոնը ռեկորդ է սահմանել բաց տեզերքում լինելու ընդհանուր ժամանակի հետ կապված՝ կին տիեզերագնացի կամ աստղոնավորդի համար՝ մի քանի առաքելությունների ընթացքում 53 ժամ։