Մարտի 31-ին Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Բելառուսի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Անդրեյ Եվդոչենկոյին:
Հանդիպմանը կողմերը քննարկեցին երկկողմ քաղաքական, առեւտրատնտեսական եւ այլ ոլորտներում երկու երկրների փոխհարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ: Այդ համատեքստում անդրադարձ կատարվեց նաեւ ՀՀ եւ ԲՀ միջեւ ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարներին:
Երկուստեք կարեւորվեց միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությունը:


























