Ընդդիմադիր «Ելք» դաշինքը այսօր՝ մարտի 31-ին երթ է անում Վանաձորի փողոցներով:
NEWS.am֊ի թղթակիցը հայտնում է, թե երթը գլխավորում է դաշինքի ցուցակը գլխավորող, Լոռու մարզում տարածքային ընտրացուցակով առաջադրված Էդմոն Մարուքյանը:
Երթի մասնակիցները «ՀՀ քաղաքացին» չի վաճառվում» եւ «Ելք կա» վանկարկումներով անցել են Վանաձորի փողոցներով՝ ողջունելով անցորդներին եւ կոչ անելով ընտրություններին իրենց քվեն տալ «Ելք»-ին՝ իրական փոփոխությունների հասնելու համար:
«Եթե ուզում եք ապրել նոր, վառ Հայաստանում, ունեք այդ հնարավորությունը՝ ձեր ձայնը տալով «Ելք» դաշինքին»,- հայտարարել է դաշինքից թեկնածու Մանե Թանդիլյանը:
Նշենք, որ «Ելք» դաշինքի ցուցկաը գլխավորում են ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Զավենի Սարգսյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:




























