Ազգային ժողովի ընտրությունների օրը` 2017 թվականի ապրիլի 2-ին, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը կգործի շուրջօրյա ռեժիմով: Վաղ առավոտից աշխատանքային խմբեր կաշխատեն Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու եւ Շիրակի մարզերում, ինչպես նաեւ Երեւան քաղաքում:
Նույն սկզբունքով կաշխատի նաեւ Արագ արձագանքման ստորաբաժանումը: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում գործում է շուրջօրյա թեժ գիծ` 116 եւ (096) 116100 հեռախոսահամարներով:
Ընտրական իրավունքների խախտումների վերաբերյալ տեղեկությունները Պաշտպանի աշխատակազմ կարող են հասցեագրվել նաեւ այդ հեռախոսահամարների միջոցով:


























