Փոփ-արթի ամենավառ ներկայացուցիչներից մեկը` ամերիկացի նկարիչ Ջեյմս Ռոզենկվիստը Նյու Յորքում, 84 տարեկանում հեռացել է կյանքից, գրում է New York Times-ը:
Ինչպես հայտնել է նրա կինը Միմի Թոմփսոնը` նկարիչը մահացել է ուրբաթ օրը, իր տանը, երկատարատեւ հիվանդությունից հետո:
Ջեյմս Ալբերթ Ռոզենկվիստը ծնվել է ԱՄՆ Հյուսիսային Դակոտա նահանգի Գրանդ Ֆորքս քաղաքում, 1933-ին: Արվեստի ոլորտում գիտական կոչում ստանալուց հետո Ռոզենկվիստը ֆիլմերի, ալկոհոլային եւ ոչ ալկոհոլային ըմպելիքների համար գովազդային պաստառներ է ստեղծել:
Ռոզենկվիստը շատ փորձարկումներ է արել` երբեմն իր նկարներին եռաչափ օբյեկտներ ամրակցելով: Վերջին տարիներին նրա որոշ աշխատանքներ մոտ էին ֆուտուրիստական աբստրակտ ոճին, սակայն պատկերների տարբեր տեսակների հետ նրա խաղը պահպանվել է:



























