Բաքվի Նարիմանովի շրջանում նույն ընտանիքի երկու անդմներ սպանվել են, եւս մեկը՝ վիրավոր է, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը:
Հրեշավոր հանցագործությունը տեղի է ունեցել սեփական տներից մեկում: Հանցագործը դանակի մի քանի հարված է հասցրել 55-ամյա Լյաթափայատ Գասիմովային, հետո կտրել է նրա երեխաների՝ Սագիլի (2001թ. ծնված) եւ Ֆերիզայի (1991թ. ծնված) կոկորդները:
Վերցնելով 207 ԱՄՆ դոլար եւ 250 մանաթ, հանցագործը փախուստի է դիմել:
Ոստիկանությունը ձերբակալել է նախկինում դատապարտված Ազեր Ջաֆարովին (1997 թ. ծնված): Վերջինս խոստովանել է հանցանքը: Պարզվել է, Գասիմովան ձերբակալվածի կնոջ մորաքույրն է:




























