Որոշ ընտրատեղամասերում տեսախցիկները չեն աշխատել ԱՄՆ-ում գտնվող սերվերի խնդիրների պատճառով: Այս մասին իր միկրոբլգում գրել է Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանը: Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Հայաստանում Ազգային ժողովի ընտրություններ են տեղի ունենում:

Սակայն, նրա խոսքով, տեսագրություն է արվել, եւ բոլոր քաղաքական ուժերը ուղիղ հեռարձակմանը հասանելիություն են ստացել:

Ավելի ուշ Աջեմյանը նշել է, որ կապն ընդհատվել է Եվրոպայի միջոցով, որպեսզի լուծեն տեխնիկական խնդիրն ու խորհրդարանական ընտրություններում քվեարկության գործընթացին ամբողջական հասանելիություն ապահովեն: