Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Կոլումբիայի Մոկոա քաղաքում սողանքների հետեւանքով գրանցված զոհերի առնչությամբ: Այս մասին ԱԳՆ-ն գրառում է կատարել թվիթերյան իր էջում:
«Մեր ցավակցությունն ենք հայտնում Կոլումբիային վերջին ավերիչ սողանքների հետեւանքով ունեցած զոհերի առնչությամբ: Հուսով ենք, որ կորած մարդիկ շուտով կգտնվեն անվնաս վիճակում»,- ասվում է ՀՀ ԱԳՆ գրառման մեջ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Կոլումբիայում տարերային աղետի հետեւանքով զոհերի վերաբերյալ վերջին տվյալները վկայում են 254 մարդու զոհվելու մասին: Նախագահ Խուան Մանուել Սանտոսի խոսքով, եւս 400 մարդ վիրավորվել է, 220-ը անհետ կորած են համարվում:



























