Էկվադորի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում «Երկիր դաշինք» իշխող աջ դաշինքից թեկնածու, նախկին փոխնախագահ Լենին Մորենոն ստացել է ձայների մեծամասնությունը: Այս մասին վկայում են պաշտոնական առաջին արդյունքները, որոնք հրապարակել է Ազգային ընտրական խորհուրդը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նախնական տվյալներով՝ քվեաթերթիկների 92,35 տոկոսի հաշվարկից հետո Մորենոն ստացել է ընտրողների 51,05 տոկոսի աջակցությունը: Նրա մրցակից աջկենտրոնամետ «CREO շարժման» ներկայացուցիչ, նախկին բանկիր Գիլյերմո Լասոն ստացել է ձայների 48,95 տոկոսը:

Ընդդիմության կողմնակիցներից շատերը հրաժարվում են ճանաչել ընտրությունների պաշտոնական արդյունքները: Լասոյին աջակցող մի քանի հարյուր մարդ նստացույց է կազմակերպել Ազգային ընտրական հանձնաժողովի շենքի հարավային կողմում: Իսկ Մորենոյի կողմնակից էկվադորցիները սեփական ակցիա են անցկացնում նույն շենքի հյուսիսային կողմում:

Ընտրված նախագահը պաշտոնը կստանձնի մայիսի 24-ին: Նրա մանդատի ժամկետը 4 տարի է: