ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Financial Times-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ երդմնակալությունից մի քանի ամիս հետո էլ իր աշխատանքից դեռեւս հաճույք է ստանում:
«Ինձ դա իսկապես դուր է գալիս: Դա ինձ հաճույք է պատճառում: Մենք շատ բան ենք արել: Մեր գործերը դեպի բարձունք են գնում»,- ասել է Թրամփը լրագրողի այն հարցին պատասխանելիս, թե նախկինի պես իր աշխատանքից հաճույք ստանո՞ւմ է,փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ԱՄՆ 45-րդ նախագահն է դարձել հունվարի 20-ին՝ հաղթելով դեմոկրատների թեկնածու Հիլարի Քլինթոնին:



























