Էկվադորի նախագահի թեկնածու Գիլյերմո Լասոն հայտարարել է քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումների մասին եւ խոստացել բոլոր հնարավոր միջոցները կիրառել ժողովորդավարության զարգացման համար ու վիճարկել ընտրությունների արդյունքները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք շարունակում ենք պայքարը, արդեն պարզ է, որ քվեարկության ակտերի մանիպուլացման վկայություններ կան, տեղեր կա, որտեղ քվեարկողների ընդհանուր թիվն ավելի մեծ է, քան եղել, քան տեղամասերում գրանցված ընտրողների թիվը», — հայտարարել է Լասոն։

Նա խոստացել է ընտրությունների արդյունքների բողոքները ներկայացնել՝ ըստ երկրի 24 նահանգների արդյունքների։

«Իմ ամբողջ թիմն աշխատում է, որպեսզի հնարավորինս արագ ներկայացնել բողոքները՝ օրենքի համապատասխան, մենք չենք կարող թույլ տալ, որ խախտվեն ժողովրդի կամքի արտահայտման արդյունքները, մաթեմատիկայի ու վիճակագրության ցանկացած ուսանող կարող է ապացուցել, որ exit poll-ի տվյալների եւ քվեարկության միջեւ հնարավոր տարբերությունը կարող է կազմել 1-1,5 տոկոս, բայց ոչ 8 տոկոս՝ ինչպես ցանկանում են դա ներկայացնել», —ասել է ընդդիմադիրը։

Ընտրական իշխանությունների վերջին տվյալներով՝ իշխող ձախակողմյաններից թեկնածու Լենին Մորենոն Էկվադորի նախագահական ընտրություններում հաղթել է ձայների 51.07 տոկոսով։ Մորենոյի հակառակորդի՝ աջակողմյան ուժերի թեկնածու Լասոյի օգտին է ձայների 48,93 տոկոսը։