Լիբերալ  ճամբարի ներկայացուցիչ Մուն Չժե Ինը մնում է Հարավային Կորեայի նախագահի ամենահանրահայտ թեկնածուն: Այս մասին են վկայում Realmeter սոցիոլագիական կենտրոնի անցկացրած հարցումները:

«Եթե ընտրությունները տեղի ունենային այսօր, Մուն Չժե Ինի օգտին կքեարկեր հարցվածների 34,9 տոկոսը՝  0,5 տոկոսով ավելի, քան նախորդ շաբաթ»,- նշվում է հետազոտության մեջ:

Երկրորդ տեղում է  կենտրոնամետ Ժողովրդական կուսակցության ներկայացուցիչ Ան Չխոլ Սուն, որի համար պատրաստ է քվեարկել հարցվածների 18,7 տոկոսը՝ 6,1 տոկոսով ավելի, քան նախորդ շաբաթ:

Հարցմանը մասնակցել է  2,5  հազար մարդ: Հարավային Կորեայում արտահերթ նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսի 9-ին: