ԱՄՆ ՀԴԲ-ն մտադիր է Վաշինգտոնում իր շտաբ բնակարանի հետ միասին հատուկ ստորաբաժանում ստեղծել, որը կհամակարգի ԱՄՆ ընտրություններին Ռուսաստանի միջամտության վերաբերյալ հետաքննությունը, հայտնում է The Financial Times–ը, վկայակոչելով իր աղբյուրը։
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ այդ քայլը վկայում է այն լրջության մասին, որով ՀԴԲ-ն վերաբերում է Ռուսաստանի հասցեին առաջադրված մեղադրանքներին։ Ըստ աղբյուրի, նոր ստորաբաժանումը թույլ կտա ՀԴԲ տնօրեն Ջեյմս Կոմիին ավելի լավ կողմնորոշվել ստացվող մասնատված տեղեկությունների հոսքում։
Նոր ստորաբաժանումը իր աշխատանքը կսկսի արդեն մյուս շաբաթ։ ՀԴԲ քննիչները նաեւ կուսումնասիրեն ԱՄՆ նախընտրական քարոզչությանը Ռուսաստանի ենթադրյալ միջամտության կապակցությամբ քրեական գործեր բացելու հնարավորությունը։ Սակայն որոշ քննիչներ կարծում են, որ դա դժվար կլինի, քանի որ Ռուսաստանից ապացույցներ ստանալը բարդությունների հետ է կապված։
«Ի տարբերություն ԿՀՎ-ի, մենք պետք է ներկայացնենք փաստեր, որոնք կարող են փոխանցվել ատենակալների քննարկմանը։ Մենք պետք է տարբերակենք ստացված ապացույցները, բայց Ռուսաստանի նման վայրը այնպիսի սեւ խորշ է։ Շատ դժվար է ապացուցել, որ այնտեղից ստացված տեղեկությունները կեղծ չեն»,-մեջբերում է The Financial Times–ը ՀԴԲ գործակալներից մեկին։



























