Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը բավարարել է հրաժարականի մասին վարչապետ Իլդար Խալիկովի դիմումը: Այս մասին նշված է տարածաշրջանի կառավարության պաշտոնական պորտալում
Նշվում է, որ Խալիկովը հրաժարական է տվել սեփական ցանկությամբ՝ այլ աշխատանքի անցնելու պատճառով: «Թաթէներգո»-ի կառավարող կազմակերպություն ԲԸ տնօրենների խորհուրդը երկուշաբթի որոշել է Խալիկովին ապրիլի 4-ից ընկերության գլխավոր տնօրեն նշանակելու մասին: Նա կշարունակի ղեկավարել Թաթարստանի էներգետիկ հատվածի ընկերությունների Տնօրենների խորհուրդը: Նա Թաթարստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնում է 2010 թվականից:



























