Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի է ունեցել 2 պայթյուն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին: Գործակալության տեղեկություններով՝ պայթուցիկ սարքերի հզորությունը կազմել է տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ:

Աղբյուրը պնդել է, որ պայթյուններից մեկը տեղի է ունեցել մետրոյի «Սեննայա» կայարանում՝ վագոններից մեկում: Ենթադրվում է, որ ռումբերն ինքնաշեն են եւ լցոնված էին խոցող տարրերով:

Ավելի վաղ հաղորդվել է պայթյունի հետեւանքով զոհերի մասին: