Սանկտ Պետերբուրգի մետրոյի ելքն ու մուտքն ամբողջությամբ փակվել են՝ ապրիլի 3-ին, տեղի ժամանակով՝ ժամը 15։40-ից, հաղորդում է Meduza-ն։
Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն գործի է դրել արտակարգ դրության ծրագիրը։
Սանկտ Պետերբուրգի մետրոյում ենթադրաբար անհայտ առարկայի պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ենթադրաբար, վագոնում անհայտ առարկայի պայթյուն է տեղի ունեցել»,- հայտարարել են մետրոպոլում։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում երկու պայթյուն է որոտացել։ Նախնական տվյալներով՝ 10 մարդ է զոհվել, 20-ը վիրավորվել են, այդ թվում՝ երեխաներ։































