Սանկտ Պետերբուրգի մետրոյի «Ապստամբության հրապարակ» կայարանում ինքնաշեն պայթուցիկ սարք է հայտնաբերվել։ Դեպքի վայրում աշխատում են սակրավորները։

Ավելի վաղ հայտնի է դարձել «Սեննայա» հրապարակում եւ Տեխնոլոգիական ինստիտուտում երկու պայթյունների մասին։ Նախնական տվյալներով՝ ավելի քան 10 մարդ է զոհվել, վիրավորվել է մոտ 50-ը։

ՌԴ ազգային հակաահաբեկչական կոմիտեն հայտնել է, որ Պետերբուրգի մետրոյից մարդկանց տարհանումը, որտեղ տեղի է ունեցել պայթյունը, ավարտվել է։

Տեղի բնակիչների խոսքով՝ Սանկտ Պետերբուրգում պայթյունի հետեւանքով տրանսպորտային կոլլապս է տեղի ունեցել։ «Ամենուր քաղաքի մուտքերում կանգնած են ՕՄՕՆ-ի ջոկատները։ Այնտեղով անցնել առանց այն էլ անցանելի չէ Պուտինի պատճառով, ամբողջ քաղաքը փակվել է, եւ ժողովուրդը մետրո է գնացել, իսկ այստեղ այսպիսի բան։ Քաղաքում կոլապս է», հաղորդում է Gazeta-ն։

Facebook-ն ակտիվացրել է «Ես անվտանգության մեջ եմ» կոճակը՝ Պետերբուրգի պայթյունից հետո։ Նման կերպ սոցկայքերի օգտատերերը կարող են հայտնել իրենց մտերիմներին, որ չեն տուժել միջադեպի հետեւանքով։