Պետերբուրգի Պուլկովո օդանավակայանն անցնում է արտակարգ դրության ռեժիմի։ Բոլոր իրերի համար հարյուր տոկոս ստուգում է սահմանված։

Հավաքավել են ոստիկանության եւ դաշնային անվտանգության ծառայությունների բոլոր հասանելի ջոկատները։ Տվյալներ կան, որ Պետերբուրգից մեկնած ինքնաթիռների մի մասը հետ է վերադառնում։

«ՌԻԱ Նովոստի»-ն իր հերթին հայտնում է, որ Պուլկովոյի ավիաչվերթները սպասարկվում են առանց ուշացումների։

Ավելի վաղ հայտնի է դարձել Պետերբուրգի մետրոյում պայթյունների մասին, որոնց հետեւանքով, նախնական տվյալներով 10 մարդ է զոհվել, մոտ 50-ը վիրավորվել են։