Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեսախցիկները տեսագրել են պայթյունի ենթադրյալ կազմակերպչին։ Այս մասին հայտնել է հետաքննության ընթացքին ծանոթ «Ինտերֆաքս»-ի աղբյուրը։
Նախնական տվյալներով՝ մահացու տարրերով լցոնված պայթուցիկ սարքը թողնվել է գնացքի վագոնում՝ պորտֆելում։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ զոհվել է 9, վիրավորվել առնվազն 20 մարդ։



























