Պետերբուրգյան մետրոյում պայթյունը, նախնական տվյալներով, իրականացրել է մահապարտ- ահաբեկիչը։ Նրա անձը պարզվել է, հայտնում է Ինտերֆաքսը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը։
«Վարկածներից մեկով՝ Պետերբուրգի մետրոյում պայթուցիկ սարքը գործի է դրել մահապարտ- ահաբեկիչը։ Նախնական տվյալներով նա 23-ամյա տղամարդ է Միջին Ասիայից»,- ասել է գործակալության աղբյուրը։
Նրա խոսքով, մուգ գույնի հագուստով տղամարդը, որին ֆիքսել են տեսախցիկները ու որին մինչ այդ կասկածում էին պայթյուններին առնչություն ունենալու մեջ, ներկայացել է ոստիկանություն ու հայտնել իր անմեղության մասին։



























