Քննչական մարմինները նույնականացրել են պետերբուրգյան մետրոյի ենթադրյալ մահապարտին,հայտնում է Gazeta–ն՝ վկայակոչելով քննությանը մոտ աղբյուրը։

Աղբյուրի տվյալներով, մահապարտը ենթադրաբար Ղղզստանից է, ունի Ռուսաստանի քաղաքացիություն, կապեր է ունեցել միջազգային ահաբեկչական կազմակերպությունների հետ։

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով, վերջին պաշտոնական տվյալներով, զոհվել է 11 մարդ, 45-ն էլ վիրավորում ստացել։