ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը նախօրեին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ցավակցական ուղերձ է հղել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին։

«Հարգելի Դմիտրի Անատոլիի,

Խորը ցավով տեղեկացա Սանկտ Պետերբուրգի մետրոպոլիտենի «Տեխնոլոգիչեսկի ինստիտուտ» կայարանում վագոնի պայթյունի մասին, որի հետեւանքով կան մարդկային զոհեր եւ բազմաթիվ վիրավորներ:

Խնդրում եմ փոխանցել անկեղծ ցավակցությունս զոհվածների հարազատներին եւ մաղթել շուտափույթ ապաքինում տուժածներին»,-ասված է ուղերձում:

Հիշեցնենք, որ երեկ Սանկտ Պետերբուրգի մետրոյի կայարաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով՝ զոհվել է տասից ավելի մարդ։ Հաղորդվում է 50-ից ավելի վիրավորի մասին: Պայթուցիկ սարքերի հզորությունը տրոտիլային համարժեքով մոտ 200-300 գրամ է եղել։