Թուրքիայում 2016–ի հուլիսի 15–ի հեղաշրջման փորձի հետ կապված մեղադրական զեկույցում հետաքրքիր դրվագ է տեղ գտել։
Թուրքական Milliyet–ի փոխանցմամբ՝ հեղաշրջման փորձի կազմակերպիչներից, Աքընջըի ռազմաբազայի այն ժամանակվա հրամանատար, գեներալ Հաքան Էվրիմի աշխատասենյակում հայտնաբերվել է 1876 թվականին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման մասին պատմող գիրք։
Հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Հաքան Էվրիմը պնդել է, «Մի հեղաշրջման անատոմիա» անունով գիրքն իրենը չէ։ «Երբ ես նշանակվեցի ռազմաբազայի հրամանատար, այդ գիրքը դրված էր աշխատասեղանին։ Ես չգիտեմ, թե ով է այն այնտեղ դրել։




























