Ավստրալիայում ոստիկանությունը կանխել է երկիր մետամֆետամինի խմբաքանակի ներկրումը, որը 690 մլն դոլար է գնահատվում: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով News.com.au-ն:
Իրավապահները Մելբուռնում 903 կգ թմրանյութ են հայտնաբերել մանրահատակով բեռնված կոնտեյներներում: Գործողության ընթացքում 2 կասկածյալ է ձերբակալվել, նրանց անունները չեն հրապարակվում:
Նշվում է, որ քաշի առումով սա թմրանյութերի ռեկորդային խմբաքանակ է Ավստրալլիայի համար: Անցյալ տարվա փետրվարին էլ Սիդնեյում 720 կգ մետամֆետամին էին առգրավել:




























