Ռուսաստանի «Եհովայի վկաները» չորեքշաբթի հակընդդեմ հայց են ներկայացրել ՌԴ արդարադատության նախարարության դեմ՝ պահանջելով գերատեսչության աշխատանքը ճանաչել անօրինական, իսկ իրենց՝ հետապնդումների զոհ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը Գերագույն դատարանից:
«Դատարանն ստացել է «Եհովայի վկաների» հակընդդեմ հայցն արդարադատության նախարարության դեմ, որում կազմակերպությունը պահանջում է ապօրինի ճանաչել կազմակերպության նկատմամբ հետապնդումները եւ իրենց զոհ համարել»,- նշել է դատավոր Յուրի Իվանենկոն:
Դատական նիստի ընթացքում պետք է որոշվի կազմակերպության կառավարչական կենտրոնի փակման հարցը: Փորձագետներից մեկը նշել է, որ դատարանի դրական որոշումը կարող է հանգեցնել Ռուսաստանում «Եհովայի վկաների» գործունեության դադարեցման:




























