Սանկտ Պետերբուրգում մետրոյի պայթյունը հաստատում է, որ ահաբեկչական դրությունը չի բարելավվում, ԱՊՀ բոլոր երկրները ահաբեկչական հարձակումների պոտենցիալ օբյեկտներ են հանդիսանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մենք տեսնում ենք, որ դրությունը, դժբախտաբար, չի բարելավվում։ Եւ դա լավագույնս հաստատում են Սանկտ Պետերբուրգի վերջին ողբերգական իրադարձությունները։ Ահաբեկչական հարձակումների հետեւանքով մարդիկ են զոհվել, շատ տուժողներ կան», -ասել է Պուտինը՝ ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։
«Մենք գիտենք, որ մեր երկրներից յուրաքանչյուրը, գործնականում յուրաքանչյուրը, ահաբեկչական հարձակումների հնարավոր պոտենցիալ օբյեկտ է», - ասել է ՌԴ նախագահը։




























