Փարիզի Նանթեր արվարձանի դատախազությունը նախնական հետաքննություն է սկսել «Ազգային ճակատ» կուսակցության դեմ՝ «ծառայողական գաղտնիքի ենթադրյալ խախտման» գործով։ Այս մասին հաղորդում է Frans Press-ը՝ վկայակոչելով դատական աղբյուրներին։
Գործակալության տվյալներով՝ հետաքննությունը կապված է փետրվարի 20-ին ոստիկանության աշխատակիցների առգրաված փաստաթղթերի հետ՝ «Ազգային ճակատ»-ի առաջնորդ, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Մարին Լը Պենի գրասենյակի խուզարկության ժամանակ։
Գործակալության զրուցակիցն ասել է, որ մասնավորապես խոսքը հետախուզվող անձանց ծառայողական ցուցակից նյութի եւ էլեկտրոնային նամակի թղթե կրկնօրինակի մասին է, որն իբր թե կուսկացության նախկին անդամն ուղարկել է դրա գանձապահ Վալերան դե Սեն-Ժյուստին։




























