Չորեքշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հավանության արժանացրեց 53 մլն եվրո տուգանքների սահմանումը ընդդմ սոցկայքերի, որոնք չեն ջնջի ատելություն պարունակող հաղորդագրություներն ու կեղծ լուրերը՝ օգտատերերի բողոքից հետո, հաղորդում է BBC-ն։
«Ատելության հողի վրա բողոքները, որոնց դեմ այնքան էլ արդյունավետ չեն պայքարում, մեծ վտանգ են ներկայացնում՝ ազատ, բաց ու դեմոկրատական հասարակության խաղաղ միասնականության համար», - ասվում է նախարարների կաբինետի հաղորդագրությունում։
Եթե օրինագիծը հաստատվի խորհրդարանի կողմից, բողոք ստանալուց հետո սոցկայքերը 24 ժամ կունենան նման գրառումները ջնջելու համար։




























