«Զինված խմբի գործով» կալանավորված Վահան Շիրխանյանը հետազոտվել է, բացառվել է ստացիոնար բուժումն ու նշանակվել կոնսերվատիվ բուժում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

«ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի խորհրդատվությամբ պետության կողմից երաշխավորված անվճար բուժօգնության շրջանակներում Վ. Շիրխանյանը ապրիլի 3-ին հերթական հետազոտությունն է անցել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, որտեղ կատարվել է ՄՌՏ հետազոտություն:

Ապրիլի 5-ին, հիմնվելով վերոնշյալ հետազոտության արդյունքների վրա, ՀՀ գլխավոր նեյրովիրաբույժի կողմից բացառվել է ստացիոնար բուժումը եւ նշանակվել կոնսերվատիվ բուժում` կինեզոթերապիա (բուժական ֆիզկուլտուրայի տարատեսակ) նյարդաբանի հսկողության տակ»,- ասված է հաղորդագրության մեջ: