Վրաստանի ՆԳՆ-ի աշխատակիցները, այդ թվում՝ սակրավորները, Թբիլիսիի պատմական հատվածում են՝ Մետեխի տաճարի մոտ, եւ հետազոտում են կասկածելի պայուսակը, հայտնում է «Ռուսթավի-2» հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ պայուսակն այնտեղ է թողել անհայտ անձը: Կասկածելի իրի վերաբերյալ տեղեկությունը ոստիկանությունը րոպեներ առաջ է ստացել: Մետեխի տաճարի մոտ տարածքը շրջափակված է: