Չինաստանը մտադիր է մեծ պանդաների ազգային արգելոց կառուցել, որի նպատակն է լինելու աջակցել այդ խոցելի կենդանիների գենոֆոնդի հարստացմանը։
Ավելի քան 27 հազար քառ մետր մակերեսով արգելոցը ընդգրկելու է երեք նահանգների տարածքը։ Այնտեղ կլինի հատուկ գոտի պանդաների համար, նաեւ կենդանիների ու բույսերի եւս 8000 տեսակների համար, որոնք անհետացման շեմին են գտնվում, այտնում է «Սինհուան»
.jpg)
Նոր արգելոցի նպատակն է լինելու լուծել պանդաների պոպուլյացիայի կրճատման խնդիրը։
Արգելոցում կենդանիները կկարողանան անարգել տեղաշարժվել իրենց բնակության վայրերում ու Գանսու,Շենսի ու Սիչուան նահանգներում մեկուսացված ապրող պանդաները վերջապես կկարողանան հանդիպել մեկ արգելոցի սահմաններում։
.jpg)
Չնայած նպատակների ազնվությանը՝ Ազգային արգելոցի կառուցումը անհարմություններ կպատճառի տեղի բնակչությանը։ Արգելոցի կենտրոնական գոտու ստեղծման համար ստիպված են լինելու տեղահանել առնվազն 170 հազար մարդու։ Նրանց իշխանությունները կառաջարկեն նոր տներ ու աշխատանք՝ օրինակ որպես շինարար կամ ուղեկցորդ, որպեսզի արգելոցի կառուցումը օգտակար լինի թե բնության թե մարդկանց համար։
Պանդաներին սկսել են անազատության մեջ բազմացնել անցած տարի 90-ականներին, որպեսզի փրկեն այդ կենդանիներին անհետացման սպառնալիքից։
Անցած տարի անազատության մեջ ծնված 64 պանդաներից 54-ը ողջ են մնացել։
.jpg)
Վերջին համազգային հետազոտության տվյալներով՝ հիմա վայրի բնության մեջ ապրում է 1864 պանդա, ինչը 17 տոկոսով շատ է, քան տասը տարի առաջ։
Չինաստանը մտադիր է մինչեւ 2025 թ․պանդաների քանակը հասցնել 2000-ի, դրա համար պետք է ստեծել մեծ արգելոցային գոտի ու բարձրացել էկոհամակարգի որակը։




























